Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ասում են...

Ասում են...
26.05.2015 | 00:32

...թե էլեկտրաէներգիայի հարցերով, ի տարբերություն գազային ոլորտի, ԱԺ ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվում ոչ միայն այն պատճառով, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն չեն ցանկանում որոշակի հարվածի տակ դնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին, քանզի հայոց կառավարությունը ժամանակին երաշխավոր է կանգնել ԲԷՑ-երի վերցրած 220 միլիոն դոլարի պարտքին, ՀՅԴ-ն էլ պատրաստվում է կոալիցիա մտնելու, այլ որ հանձնաժողով ստեղծելու դեպքում խնդրի արծարծումն անչափ կերկարի, իսկ իշխանության ու երկրի դուռն արդեն իսկ «թակում» են սահմանադրական փոփոխությունները։ Այն է` իշխանությունները փորձում են արագ մեջտեղից հանել այդ հարցը, մոռացնել այն ու անցնել հաջորդ ռանդևուին` սահմանադրական քննարկումներին: Ասել է` խիստ են շտապում էլէներգիայի հարցում, որպեսզի բունտ-բողոքը լինի, լռի, իրենք անցնեն հաջորդ էտապին` սահմանադրական հանրաքվեին:

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ